Հետադարձ կապ
Գրեք կամ հետևեք մեզ
Հեռախոս
- Ստացեք վերջին նորությունները և առաջխաղացումները
Խմբային դասընթաց
Դասընթացը հիմնված է միջազգային CFI Institute-ի չափորոշիչների վրա և նպատակ ունի ձևավորել մասնակիցների մոտ կիրառական ֆինանսական վերլուծության հմտություններ՝ համատեղելով ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը, գնահատման մոդելավորումը և բիզնես որոշումների կայացման վերլուծական տրամաբանությունը:
Դասընթացին կարող են մասնակցել այն չափահաս անձիք, ովքեր 23-ից 50 տարիքային խմբում են և ունեն բավարար մասնագիտական փորձ կամ համապատասխան կրթություն։ Մասնակցության համար պարտադիր է, որ ունկնդիրը ունենա․ 1) հաշվապահի, աուդիտորի, ֆինանսիստի կամ հարակից ոլորտի մասնագետի փորձ, կամ համապատասխան բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։ 2) Համակարգչային հիմնական գիտելիքներ և թվային հմտություններ՝ ապահովելու ծրագրային միջավայրում առաջադրանքների կատարումը, վերլուծական դիագրամաների, աղյուսակների պատրաստումը։ 3) Մասնագիտական պատասխանատվության զգացում և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում, քանի որ դասընթացը նախատեսված է կիրառական, իրական միջավայրում գործնական աշխատանք կատարելու համար։ Վերոնշյալ պահանջները գործում են միաժամանակ և պարտադիր են դասընթացին մասնակցության համար։
Արշակ Վարժապետյանը ֆինանսների, աուդիտի և խորհրդատվության ոլորտի 10+ տարվա փորձ ունեցող մասնագետ է, որի հաջողած նախագծերից առանձնանում են՝ ԱՄՆ-ում բիզնես մոդելավորման և ռազմավարական պլանավորման նախաձեռնությունները, - ՀՀ-ում և Չեխիայում վճարահաշվարկային ու թվային ակտիվների փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների հիմնադրումներն ու լիցենզավորումները՝ բիզնես պլանավորման միջոցով։ Նա ղեկավարում է նաև Ընկերությունների տրասֆերային գնագոյացման խորհրդատվության և փաստաթղթավորման ծառայություններ մատուցող թիմերը։
Helps LLC-ն (գրանցված Սակրամենտո, Կալիֆորնիա) QuickBooks Online-ի արծաթե գործընկերն էր մինչև 2025 թվականի հունիսի 1-ը, իսկ ոսկե գործընկեր դարձավ 2025 թվականի հունիսի 2-ին։ 2026 թվականի հունվարի 10-ից Intuit QuickBooks-ի Platinum գործընկեր է։
QuickBooks և Intuit ապրանքային նշանները և անվանումները կարող են օգտագործել միայն ProAdvisor կարգավիճակ ունեցող ընկերությունները։
Դարձի՛ր միջազգային չափորոշիչներով ֆինանսական վերլուծաբան հենց մեզ հետ
Գրանցվել դասընթացիHelps LLC USA (California, USA) և Helps Consulting LLC (Հայաստան) համատեղ իրականացնում են դասընթաց «Ֆինանսական վերլուծություն և կառավարում» թեմայով։
Գրեք կամ հետևեք մեզ