Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում | Helps Academy

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը պետական և համայնքային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության համակարգ է, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով (ՀՀՀՀՍ)։

Helps Academy-ի «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» դասընթացը նախատեսված է հաշվապահական գիտելիքներ ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտում, կատարելագործել իրենց գործնական հմտությունները և նախապատրաստվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հանրային հատվածի հաշվապահի պետական որակավորման քննությանը։

Դասընթացը համադրում է օրենսդրական պահանջների ուսումնասիրությունը, հաշվապահական գործարքների գործնական վերլուծությունը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և պետական որակավորման քննության նպատակային նախապատրաստումը։

Դասընթացի ծրագիր

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման իրավական կարգավորում
Հանրային հատվածի հաշվային պլան և հաշվապահական գրանցումներ
Ակտիվների հաշվառում
Պարտավորությունների և հաշվարկների հաշվառում
Ֆինանսավորման, եկամուտների և ծախսերի հաշվառում
Բյուջետային և գանձապետական գործառնություններ
Հանրային հատվածի ֆինանսական հաշվետվություններ
Հանրային հատվածի հաշվապահի պետական որակավորման քննության նախապատրաստում

Ո՞ւմ համար է այս դասընթացը

Դասընթացը նախատեսված է՝

  • Գործող հաշվապահների և գլխավոր հաշվապահների
  • Պետական և համայնքային կազմակերպությունների ֆինանսահաշվապահական ստորաբաժանումների աշխատակիցների
  • Մասնավոր հատվածից հանրային հատված տեղափոխվել ցանկացող հաշվապահների
  • Հանրային հատվածի հաշվապահի պետական որակավորման քննությանը նախապատրաստվող մասնագետների

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է տիրապետել հաշվապահական հաշվառման հիմունքներին և կրկնակի գրանցման սկզբունքին։ Հանրային հատվածում աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Դասընթացավարի մասին

Ռուզան Մուրադյանը հաշվապահական հաշվառման, հարկային խորհրդատվության և ֆինանսական կառավարման ոլորտների փորձառու մասնագետ է՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահի պաշտոնում շուրջ 10 և ավել տարվա մասնագիտական փորձով։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ձեռք է բերել ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության կազմակերպման հարուստ փորձ։ 2018 թվականից Ռուզան Մուրդայանը Helps թիմի անդամ է՝ զբաղեցնելով պատասխանատու և ղեկավար պաշտոններ՝ գլխավոր հաշվապահից մինչև Helps Corporation-ի տնօրեն։ Նրա մասնագիտական գործունեության առանցքային ուղղություններն են հաշվապահական համակարգերի կառավարումը, ֆինանսական կառավարման արդյունավետ կազմակերպումը, հարկային խորհրդատվությունը, տրանսֆերային գնագոյացման ոլորտում հարկային փորձաքննությունը, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածներում ֆինանսական հաշվետվողականության ապահովումը։

Դասընթացի մանրամասներ

  • Տևողություն 3 ամիս
  • Հաճախականություն շաբաթական 2 անգամ
  • Մեկ պարապմունք 2–2,5 ժամ
  • Մասնակիցներ 2–5 անձ
  • Լեզու հայերեն
  • Ձևաչափ առցանց, Zoom

Պահանջներ

  • Հաշվապահական հաշվառման հիմնարար գիտելիքներ պարտադիր
  • Հանրային հատվածում աշխատանքային փորձ պարտադիր չէ
  • Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն ցանկալի
  • Համակարգիչ և կայուն ինտերնետ կապ պարտադիր

Մասնակցության առավելությունները

  • Վկայական Այո
  • Զեղչ այլ դասերի համար Այո՝ 10%
  • Ամսական վճարում այո
  • Անհատական մոտեցում

1 ամսվա արժեքը

70,000 ՀՀ դրամ

Դասընթացի ամբողջական արժեքը՝ 210,000 ՀՀ դրամ (3 ամիս)։

Զարգացրե՛ք ձեր մասնագիտական կարողությունները հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտում և նախապատրաստվե՛ք պետական որակավորման քննությանը Helps Academy-ի հետ։

Գրանցվել դասընթացին

Կարևոր տեղեկություն

Helps Academy-ի ավարտական վկայականը չի հանդիսանում հանրային հատվածի հաշվապահի պետական որակավորման վկայական։ Պետական որակավորումը շնորհվում է ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած ընթացակարգով՝ համապատասխան պահանջները բավարարելու և որակավորման քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում։

Կազմակերպիչ

Helps Consulting LLC (Հայաստան)՝ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» դասընթացի կազմակերպիչ։

Հետադարձ կապ

Գրեք կամ հետևեք մեզ

Հեռախոս
Ֆիրմային անվանումը

ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ