Financial Analysis and Management - խմբային դասընթաց

Դասընթացը հիմնված է միջազգային CFI Institute-ի չափորոշիչների վրա և նպատակ ունի ձևավորել մասնակիցների մոտ կիրառական ֆինանսական վերլուծության հմտություններ՝ համատեղելով ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը, գնահատման մոդելավորումը և բիզնես որոշումների կայացման վերլուծական տրամաբանությունը:

Դասընթացի ծրագիր

Ձևավորեն ֆինանսական վերլուծության և կառավարման խորքային գիտելիքներ՝ տեսական և գործնական մակարդակներում՝ հիմնվելով CFI Institute (FMVA®) չափորոշիչների վրա։
Զարգացնեն գործնական հմտություններ՝ ֆինանսական հաշվետվությունների ընթերցման, ցուցանիշների վերլուծության և ֆինանսական մոդելների ստեղծման նպատակով։
Կատարեն զեղչված դրամական հոսքերի (DCF), համադրելի ընկերությունների (Comparable) և զգայունության (Sensitivity) վերլուծություններ՝ ներդրումային որոշումների կայացման համար։
Ստանան գործնական պատկերացում բիզնեսի արժեքի գնահատման, կապիտալի կառավարման, դրամական հոսքերի վերլուծության և ռազմավարական պլանավորման վերաբերյալ։
Զարգացնեն պրոֆեսիոնալ դատողությունն ու ռազմավարական մտածողությունը՝ հիմնված ֆինանսական տվյալների մեկնաբանման և վերլուծական եզրակացությունների վրա։
Նպաստեն ժամանակակից բիզնեսների թվայնացմանը՝ ապահովելով հաշվետվությունների վերլուծության ճշգրտություն, թափանցիկություն և վերահսկողություն։
Կիրառեն ստացած գիտելիքները գործնականում՝ ձևավորելով վերլուծական մտածողություն, բարձրացնելով մասնագիտական մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում։

Ու՞մ համար է այս դասընթացը

Դասընթացին կարող են մասնակցել այն չափահաս անձիք, ովքեր 23-ից 50 տարիքային խմբում են և ունեն բավարար մասնագիտական փորձ կամ համապատասխան կրթություն։ Մասնակցության համար պարտադիր է, որ ունկնդիրը ունենա․ 1) հաշվապահի, աուդիտորի, ֆինանսիստի կամ հարակից ոլորտի մասնագետի փորձ, կամ համապատասխան բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։ 2) Համակարգչային հիմնական գիտելիքներ և թվային հմտություններ՝ ապահովելու ծրագրային միջավայրում առաջադրանքների կատարումը, վերլուծական դիագրամաների, աղյուսակների պատրաստումը։ 3) Մասնագիտական պատասխանատվության զգացում և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում, քանի որ դասընթացը նախատեսված է կիրառական, իրական միջավայրում գործնական աշխատանք կատարելու համար։ Վերոնշյալ պահանջները գործում են միաժամանակ և պարտադիր են դասընթացին մասնակցության համար։

Նախապայմաններ։ Մասնակիցները ձեռք են բերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական վերլուծական գործիքներ կիրառելու հմտություններ՝ բիզնեսների գնահատման, ֆինանսական մոդելավորման, ռազմավարական որոշումների կայացման, ինչպես նաև միջազգային մասնագիտական աճի համար։

Դասընթացավարի մասին

Արշակ Վարժապետյանը ֆինանսների, աուդիտի և խորհրդատվության ոլորտի 10+ տարվա փորձ ունեցող մասնագետ է, որի հաջողած նախագծերից առանձնանում են՝ ԱՄՆ-ում բիզնես մոդելավորման և ռազմավարական պլանավորման նախաձեռնությունները, - ՀՀ-ում և Չեխիայում վճարահաշվարկային ու թվային ակտիվների փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների հիմնադրումներն ու լիցենզավորումները՝ բիզնես պլանավորման միջոցով։ Նա ղեկավարում է նաև Ընկերությունների տրասֆերային գնագոյացման խորհրդատվության և փաստաթղթավորման ծառայություններ մատուցող թիմերը։

Նա նաև գիտական հետազոտող է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում, ուսումնասիրություններ է իրականացնում դրամավարկային և այլ քաղաքականության վերաբերյալ և հոդվածներ է հրապարակել տարբեր հրատարակչություններում։ Իր նորույթներն են՝ «Կապիտալի մկները» («Դիվիդենտային կրծողներ»), «Կույր բաժնետերերը», «Փողի «քնելը», տնտեսական քաղաքականության բանաձևը՝ EP=FP+MP+FEP և ակտիվների մաշվածության հաշվարկման ժամանակ լրացուցիչ պահուստային ֆոնդ ստեղծումը գերսղաճի ժամանակ և այլն։

🏆 Platinum Tier ProAdvisor

Helps LLC-ն (գրանցված Սակրամենտո, Կալիֆորնիա) QuickBooks Online-ի արծաթե գործընկերն էր մինչև 2025 թվականի հունիսի 1-ը, իսկ ոսկե գործընկեր դարձավ 2025 թվականի հունիսի 2-ին։ 2026 թվականի հունվարի 10-ից Intuit QuickBooks-ի Platinum գործընկեր է։

QuickBooks և Intuit ապրանքային նշանները և անվանումները կարող են օգտագործել միայն ProAdvisor կարգավիճակ ունեցող ընկերությունները։

Դասընթացի մանրամասներ

  • Օրացուցային դաս 2-2,5 ժամ
  • Դասաժամ չորեքշաբթի(18:00) և շաբաթ(11:00)
  • Տևողություն 2 ամիս
  • Մասնակիցներ 2-5 անձ
  • Լեզու Հայերեն

Պահանջներ

  • Բիզնես անգլերեն A2 և բարձր
  • Հաշվապահություն Ֆունդամենտալ գիտելիքներ
  • Ֆինանսներ Ֆունդամենտալ գիտելիքներ
  • Հարթակ Zoom

Մասնակցության առավելությունները

  • Համատեղ վկայական երկու ընկերությունների վավերացմամբ
  • Զեղչ այլ դասերի համար Այո՝ 10%
  • ԱՄՆ փոխանցում հաշվեհամարին փոխանցում հասանելի է
  • Անհատական մոտեցում

Ամրագրիր հիմա

200,000 AMD

Դարձի՛ր միջազգային չափորոշիչներով ֆինանսական վերլուծաբան հենց մեզ հետ

Գրանցվել դասընթացի

Կազմակերպիչներ

Helps LLC USA (California, USA) և Helps Consulting LLC (Հայաստան) համատեղ իրականացնում են դասընթաց «Ֆինանսական վերլուծություն և կառավարում» թեմայով։

Հետադարձ կապ

Գրեք կամ հետևեք մեզ

Հեռախոս
Ֆիրմային անվանումը

ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ