Ֆունդամենտալ հաշվապահություն - խմբային դասընթաց

Հաշվապահությունը ֆինանսական տեղեկատվության հավաքագրման, գրանցման, դասակարգման և վերլուծության համակարգ է, որի նպատակն է ապահովել կազմակերպության ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների ճշգրիտ պատկերացում։ Ֆունդամենտալ հաշվապահությունը հիմնված է կրկնակի գրանցման սկզբունքի վրա, ըստ որի յուրաքանչյուր ֆինանսական գործարք ազդում է առնվազն երկու հաշվեհամարի վրա՝ դեբետ և կրեդիտ։ Հաշվապահության հիմնական տարրերն են ակտիվները, պարտավորությունները, սեփական կապիտալը, եկամուտները և ծախսերը։ Ֆունդամենտալ հաշվապահության շրջանակում կազմվում են հիմնական ֆինանսական հաշվետվությունները՝ հաշվեկշիռը, շահույթի և վնասի հաշվետվությունը և դրամական հոսքերի հաշվետվությունը, որոնք օգտագործվում են կառավարման, հարկային հաշվառման և ֆինանսական որոշումների կայացման համար։ Հաշվապահությունը կարևոր դեր ունի բիզնեսի թափանցիկության, վերահսկողության և կայուն զարգացման ապահովման գործում։

Դասընթացի ծրագիր

Հաշվապահության էությունը և դերը
Հաշվապահության հիմնական տարրերը
Կրկնակի գրանցման սկզբունքը
Հաշիվներ և հաշվապահական գրանցումներ
Հիմնական ֆինանսական հաշվետվություններ
Հաշվապահությունը կառավարման և հարկային գործընթացներում
Ֆունդամենտալ հաշվապահության դերը բիզնեսի կայուն զարգացման մեջ

Ու՞մ համար է այս դասընթացը

Դասընթացը այն անձանց համար է, ովքեր ցանկանում են դառնալ հաշվապահ։

Նախապայմաններ։ Ունենալ հիմնական մաթեմատիկական ունակություններ, վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրամասների նկատմամբ և թվերի հետ աշխատելու պատրաստակամություն։

Դասընթացավարի մասին

Նարինե Հարությունյանը տնտեսագետ է։ Ավարտել է ՀՊՏՀ-ի Կառավարման ֆակուլտետը՝ գերազանց առաջադիմությամբ՝ ստանալով MBA աստիճան։ Ունի ավելի քան 7 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, ինչպես նաև 6+ տարվա մասնագիտական գործունեություն հաշվապահության, ֆինանսների և մեդիայի ուղղություններով։ Տիրապետում է միջազգային հաշվապահական և ֆինանսական ստանդարտներին, հաջողությամբ հանձնել է ACCA քննություններ և անցել է մասնագիտական վերապատրաստումներ՝ տեղական, ամերիկյան և միջազգային հաշվապահության, ֆինանսական կառավարման և ֆինանսական վերլուծության ոլորտներում։ Ներկայումս գործունեություն է ծավալում միջազգային ֆինտեխ ընկերությունների խմբում, ինչպես նաև հանդիսանում է Helps Corporation LLC հաշվապահական թիմի անդամ։ Դասընթացները հիմնված են գործնական փորձի, միջազգային լավագույն պրակտիկայի և ժամանակակից ուսուցման մեթոդների վրա՝ ապահովելով մասնակիցների համար մրցունակ և կիրառելի մասնագիտական հմտություններ։

Դասընթացավարը խորհրդատվական խմբի կազմում մասնակցում է հաշվապահության ծառայությունների շրջանակում հարկային հաշվառման դիտարկման աշխատանքներին։

🏆 Platinum Tier ProAdvisor

Helps LLC-ն (գրանցված Սակրամենտո, Կալիֆորնիա) QuickBooks Online-ի արծաթե գործընկերն էր մինչև 2025 թվականի հունիսի 1-ը, իսկ ոսկե գործընկեր դարձավ 2025 թվականի հունիսի 2-ին։ 2025 թվականի հունվարի 10-ից Intuit QuickBooks-ի Platinum գործընկեր է։

QuickBooks և Intuit ապրանքային նշանները և անվանումները կարող են օգտագործել միայն ProAdvisor կարգավիճակ ունեցող ընկերությունները։

Դասընթացի մանրամասներ

  • Օրացուցային դաս 2-2,5 ժամ
  • Դասաժամ Երկուշաբթի-ուրբաթ
  • Տևողություն 3 ամիս
  • Մասնակիցներ 2-5 անձ
  • Լեզու Հայերեն

Պահանջներ

  • Փորձ Ոչ
  • Հաշվապահություն Ոչ
  • Ֆինանսներ Ոչ
  • Հարթակ Zoom

Մասնակցության առավելությունները

  • Համատեղ վկայական երկու ընկերությունների վավերացմամբ
  • Զեղչ այլ դասերի համար Այո՝ 10%
  • ԱՄՆ փոխանցում հաշվեհամարին փոխանցում հասանելի է
  • Անհատական մոտեցում

1 ամսվա արժեքը

70,000 AMD

Սկսի՛ր քո հաշվապահի ուղղին հենց մեզ հետ։

Գրանցվել դասընթացի

Կազմակերպիչ

Helps Consulting LLC (Հայաստան) իրականացնում է դասընթաց «Ֆունդամենտալ հաշվապահություն» թեմայով։

Հետադարձ կապ

Գրեք կամ հետևեք մեզ

Հեռախոս
Ֆիրմային անվանումը

ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ