Հետադարձ կապ
Գրեք կամ հետևեք մեզ
Հեռախոս
- Ստացեք վերջին նորությունները և առաջխաղացումները
Մեր բոլոր դասընթացները երաշխավորված են ԿԳՄՍՆ-ի կողմից, իսկ FA&M դասընթացը նաև ՀԱՓՀ պալատի կողմից Dismiss
Խմբային մասնագիտական վերապատրաստման դասընթաց
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը պետական և համայնքային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության համակարգ է, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով (ՀՀՀՀՍ)։
Helps Academy-ի «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» դասընթացը նախատեսված է հաշվապահական գիտելիքներ ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտում, կատարելագործել իրենց գործնական հմտությունները և նախապատրաստվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հանրային հատվածի հաշվապահի պետական որակավորման քննությանը։
Դասընթացը համադրում է օրենսդրական պահանջների ուսումնասիրությունը, հաշվապահական գործարքների գործնական վերլուծությունը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և պետական որակավորման քննության նպատակային նախապատրաստումը։
Դասընթացը նախատեսված է՝
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է տիրապետել հաշվապահական հաշվառման հիմունքներին և կրկնակի գրանցման սկզբունքին։ Հանրային հատվածում աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Ռուզան Մուրադյանը հաշվապահական հաշվառման, հարկային խորհրդատվության և ֆինանսական կառավարման ոլորտների փորձառու մասնագետ է՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահի պաշտոնում շուրջ 10 և ավել տարվա մասնագիտական փորձով։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ձեռք է բերել ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության կազմակերպման հարուստ փորձ։ 2018 թվականից Ռուզան Մուրդայանը Helps թիմի անդամ է՝ զբաղեցնելով պատասխանատու և ղեկավար պաշտոններ՝ գլխավոր հաշվապահից մինչև Helps Corporation-ի տնօրեն։ Նրա մասնագիտական գործունեության առանցքային ուղղություններն են հաշվապահական համակարգերի կառավարումը, ֆինանսական կառավարման արդյունավետ կազմակերպումը, հարկային խորհրդատվությունը, տրանսֆերային գնագոյացման ոլորտում հարկային փորձաքննությունը, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածներում ֆինանսական հաշվետվողականության ապահովումը։
Դասընթացի ամբողջական արժեքը՝ 210,000 ՀՀ դրամ (3 ամիս)։
Զարգացրե՛ք ձեր մասնագիտական կարողությունները հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտում և նախապատրաստվե՛ք պետական որակավորման քննությանը Helps Academy-ի հետ։
Գրանցվել դասընթացինHelps Academy-ի ավարտական վկայականը չի հանդիսանում հանրային հատվածի հաշվապահի պետական որակավորման վկայական։ Պետական որակավորումը շնորհվում է ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած ընթացակարգով՝ համապատասխան պահանջները բավարարելու և որակավորման քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում։
Helps Consulting LLC (Հայաստան)՝ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» դասընթացի կազմակերպիչ։
Գրեք կամ հետևեք մեզ