Հետադարձ կապ
Գրեք կամ հետևեք մեզ
Հեռախոս
- Ստացեք վերջին նորությունները և առաջխաղացումները
Խմբային դասընթաց
QuickBooks-ը հաշվապահական ծրագրային փաթեթ է, որը մշակվել է Intuit-ի կողմից։ QuickBooks-ի պրոդուկտները հիմնականում ուղղված են փոքր ու միջին ձեռնարկություններին և առաջարկում են հաշվապահական հաշվառման ծրագրակազմ, ինչպես նաև online տարբերակ (QuickBooks Online)։ Ծրագրի միջոցով հնարավոր է ընդունել բիզնես վճարումներ, իրականացնել ֆինանսների կառավարում և դուրս գրել հաշիվներ, հաշվարկել դրույքային և ժամավճարային աշխատավարձեր, US IRS-ի Tax Form-եր և այլն։
Դասընթացը այն անձանց համար է, ովքեր ցանկանում են իրականացնել ԱՄՆ կազմակերպությունների հաշվառում։
Դասընթացավարը ԱՄՆ DBA(Doctor of business Administration) է, ՀՀ-ում միակ անձը ցուցակված Intuit փորձագետների բազայում և որակավորված է ՀՀ և միջազգային կառույցների կողմից (10-ից ավել վկայականներ ու լիցենզիաներ աուդիտի ու ֆինանսների ոլորտում)։ Մասնավորապես ACCA, LondonSBA, MasterCard Academy, Intuit և այլն։
Helps LLC-ն (գրանցված Սակրամենտո, Կալիֆորնիա) QuickBooks Online-ի արծաթե գործընկերն էր մինչև 2025 թվականի հունիսի 1-ը, իսկ ոսկե գործընկեր դարձավ 2025 թվականի հունիսի 2-ին։ 2026 թվականի հունվարի 10-ից Intuit QuickBooks-ի Platinum գործընկեր է։
QuickBooks և Intuit ապրանքային նշանները և անվանումները կարող են օգտագործել միայն ProAdvisor կարգավիճակ ունեցող ընկերությունները։
Ստացեք որակավորված կրթություն ԱՄՆ հաշվապահության և QuickBooks Online-ի ոլորտում
Գրանցվել դասընթացիHelps LLC USA (California, USA) և Helps Consulting LLC (Հայաստան) համատեղ իրականացնում են դասընթաց «Ամերիկյան հաշվապահություն և QuickBooks (Online)» թեմայով։
Գրեք կամ հետևեք մեզ