Շնորհակալություն Մեզ դիմելու համար
Հաճախ տրվող հարցեր
Էլի հարցեր կա՞ն: Կապ հաստատեք մեզ հետ, և մենք ուրախ կլինենք օգնել:
Մենք կցանկանայինք լսել ձեզանից նաև ձեր առաջարկները նոր դասերի և առկա դասերի վերաբերյալ:
Ընդհանուր տեղեկատվություն կայքի մասին
Ի՞նչու են դասերը կազակերպվում առցանց
Հաշվի առնելով, որ ոչ Երևանաբանակները նույնպես ցանկություն ունեն նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ բարձացնելու իրենց մասնագիտական հմտությունները, իսկ աշխատանքի հետ զուգահեռ դժվար է դասերին մասնակցել ֆիզիկապես ներկայանալով դասերին, այդ իսկ պատճառով բոլոր դասերը կազմակերպվում են առցանց։
Արդյո՞ք առնցանց դասերը էֆեկտիվ են
Աշխարհում լայն տարածում ունի ներկայում հեռավար կամ առցանց դասընթացները, որոնք մեծ զարգացում են ապրել հատկապես Covid-19 համավարակի ժամակ։
Արդյո՞ք մատուցվող դասերը նունն են լինելու ինչ-որ առկա տարբերակով
Այո՛, դասեր կազմակերպվում են այն բովանդակությամբ, որ տարբերություն չի լինելու առկա կամ հեռավար ուսուցման միջև։
Արդո՞ք դասավանդողները հմուտ են և փորձառու
Այո՛, բոլոր դասընթացավարներն իրենց ոլորտի պրոֆեսինալներ են։ Դասընթացավարները որակավորված են տարբեր կառույցների կողմից և մեծ մասը ունեն գիտամանկավարժական փորձ ու գիտական աստիճան։
Արդյո՞ք կարող ենք իմանալ դասընթացավարների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն
Այո՛, մեր բոլոր դասընթացավարների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք սստանալ կայքի դասավանդողներ բաժնից։
Արդյո՞ք վճարում կարող ենք կատարել առցանց
Կայքում տեղադրված են վճարային գործիքների ժամանակակից հավելումներ, որոնցով կարող եք իրականացնել դասընթացների վճարում տանից կամ ձեզ համար հարմար ցանկացած վայրից։
Ի՞նչ վճարային գործիքներով կարող եմ իրականացնել դասերի վճարումը
Դուք կարող եք կատարել դասերի համար վճարումներ idram, TelCell և FastShift դրամապանակներով կամ բանկային քարտով։
Արդյո՞ք կարող եմ վճարել բանկային փոխանցումով
Այո՛, դուք կարող եք իրականացնել բանկային փոխանցումով, որի համար մենք ձեզ համար կներկայացնենք վճարման հաշիվ։
Ի՞նչպես կարող եմ մասնակցել դասերն, եթե համապատասխան գումար դեռ չունեմ
Դուք կարող եք զրո տոկոս տոկոսադրույքով ձեռք բերել ձեր idram Հավելվածից մեկ ամիս ժամկետով Rocket Line ապառիկ մեկ ամիս ժամկետով կամ Inecobank-ի PayLater և կատարել դասերի վճարում։
Ի՞նչ պայմանով է իրականցվում գումարի հետվերադարձը
Ցանկացած փոխհարաբերություն մեզ հետ կարգավորվում են ընկերության կողմից հաստատված ընդհանուր դրույթներ և պայմաններով, որը հրապարակային օֆերտա/պայմանագիր է։
Արդյո՞ք պահպանվում է իմ կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը
Այո՛, Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է, որի համար կարող եք ծանոթանալ մեր գաղտնիության քաղսաքականությանը։
Արդյո՞ք կարող են մի կազմակերպությունից մասնակցել դասերին մի քանի անձիք
Այո՛, հնարավոր է։ Նման դեպքերում մենք նախօրորք հայտարարում ենք զեղչի հնարավորության համար, եթե դա տվյալ դասի համար նախատեսված է։
Վճարման սահմանափակումներ և այլ կարևոր դրույթներ
Արդյո՞ք կարող եմ վճարել առանց կայքի պայմանների հետ համաձայնության
Ո՛չ, Ձեր կողմից վճարումը հնարավոր է իրականացնել բացառապես մեր կողմից հրապարակված ընդհանուր դրույթներ և պայմանների հետ համաձայնության դեպքում։
Արդյո՞ք կարող եմ վճարել այլ անձի վճարային քարով կամ վճարային գործիքով
Մենք չենք ստուգում վճարային գործիք անձամբ ձերն է, թե՝ ոչ։ Սակայն այն դեպքում երբ մենք կպարզենք, որ վճարումն իրականացվել է այլ անձի վճարային գործիքով կամ քարտով, որի մասին վերջինս չգիտեր կամ չեր էլ կարող իմանալ, այդ դեպքում մենք առանց ձեզ տեղյակ պահելու կարող ենք չեղարկել ձեր կողմից իրականացված դասընթացը և դիմել համապատասխան մարմիններին։
Արդյո՞ք հետվերադարձի դեպքում կստանամ ամբողջ գումարը
Կայքով իրականացած գործարքների հետվերադարձը իրականացվում է ընկերության ընդհանուր դրույթներ և պայմաններով սահմանված կարգով և ժամկետում։
Արդյո՞ք կարող եմ վճարել արտարժույթով
Կայում հնարավոր է կատարել միայն ՀՀ դրամով վճարումներ, իսկ եթե ձեր վճարային գործիք կամ քարտը ՀՀ դրամից տարբեր արժույթով են, ապա փոխարկումը իրականացվոում է ընդհանուր դրույթներ և պայմաններով սահմանված կարգով։
Արդյո՞ք դասերի բացակայության համար կվերադարձվի գումար
Ձեր կողմից դասերին չմասնակցելու դեպքում ռիսկերը կրում եք դու, իսկ մնացած հարցերը կարգավորվում են ընդհանուր դրույթներ և պայմաններով։
Արդյո՞ք տրամադրվում է վկայական դասերի ավարտից հետո
Այո՛, դասերի ավարտից հետո տրամադրվում է ընկերության կողմից վկայական։
Արդյո՞ք տրամադրվում է լավ առաջադիմության համար առանձին վկայական
Առանձին վկայական չի տրամադրվում առաջադիմության համար, սակայն այն անձիք ովքեր ըկերության թեստավորման և/կամ հարց ու պատասխանի արդյունքում գնահատվում են առաջադիմություն նվազագույնը 95% առաջադիմությամբ ցուցանիշով, ապա տրամադրվող վկայականի վրա նշվում է CertHons տերբերանշանը։
Արդյո՞ք ընկերությունը տրամադրում է ԲՈՒՀ-ական աստիճան
Ո՛չ, ընկերությունը իրականացնում է դասապատրաստումներ և ոչ ԲՈՒՀ-ական կրթություն։
Արդյո՞ք ընկերության դասերը ԲՈՒՀ-ականին հավասարազոր են
Այն առարկաները կամ դասերը, որոնք ընկերություն դասավանդողները իրականացնում են մեզ մոտ, նույն կերպ փոխանցում են իրենց ԲՈՒՀ-երի ուսանողներին։
Ի՞նչ կտա դասերը ինձ
Դուք կարճ ժամանակահատվածում կկարողանք ձեր ստացած գիտելիքներով մտնել աշխատաշուկա
Արդյո՞ք ստացած վկայականը կիրառելի է արտասահմանում
Մեր կողմի տրամադրված վկայականը հավաստում է, որ դուք մասնակցել եք մեր դասընթացներին ու ստացել տվյալ դասի կամ առարկայի վերաբերյալ աշխատանք իրականացնելու համար համապատասխան գիտելիքներ։ Ձեր կողմից ստացած վկայականը հավաստում է, որ դուք մեզ մոտ ուսանել եք։
Արդյո՞ք ստացած վկայականն օրինական փաստաթուղթ է
Այո՛, այն վավերացվում է ընկերության կնիքով և պաշտոնատար անձի ստորագրությամբ։
Արդյո՞ք վկայականը տրամադրվում է թղթային
Այո՛, վկայականը տրամադրվում է թղթային տարբերակով։