Տրանսֆերային գնագոյացման ասպեկտները կազմակերպությունում

Տրանսֆերային գնագոյացումը վերաբերում է ապրանքների, ծառայությունների և ոչ նյութական ակտիվների գնագոյացմանը, որոնք փոխանցվում են բազմազգ ընկերությունների միջև՝ տարբեր հարկային օրենսդրության ներքո գործող փոխկապակցված կազմակերպություններում, իսկ ՀՀ Հարկային օրենսգրքով՝ փոխկապակցված անձանց և ազատական երկներում գործարքներ իրականացված անձնաց միջև: Սեմինարի նպատակն է, տալ պատկերացում, թե ինչպե՞ս հասկանալ տրանսֆերային գնագոյացման պահանջ կազմակերպությունում, թե ոչ։ Սեմինարը կօգնի յուրաքանչյուրին հասկանալ իր կազմակերպության համար վերջինիս անհրաժեշտության առկայությունը։

Սեմինարի նկարագրությունը

Կարողանալ հասկանալ, թե որպես հիմնադիր կամ թոփ մենեջեր իր կազմակերպությունն արդյո՞ք ունի պահանջ տրանսֆերային գնագոյացման բացահայտումների կամ եթե ներկայացրել է ծանուցում ՊԵԿ, արդյո՞ք պետք է ճշգրտումներ և/կամ իրականացնի փաստաթղթավորում։

Ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը

Հասկանալ ինչ է տրանսֆերային գնագոյացումը և որ կազմակերպություններին է այն վերաբերում։

Ի՞նչպես սկսել դատողություններ անել

Ինչ հաջորդական քայլեր է պետք անել, հասկանալու համար, արդյո՞ք անհրաժեշտ է կատարել բացահայտումներ կամ արդյո՞ք իրենց առաջարկած գինը կարող է լինել տրանսֆերային և ոչ շուկայական։

Ի՞նչ անել

Եթե պարզ է դառնում, որ առկա է տրանսֆերային գին, ապա ինչպես պատվիրակել այդ գործառույթը և ում։

Այլ հարցեր

Տրասֆերային գնագոյացման ասպեկտների այլ բացահայտումներ և խորհուրդներ։

Ու՞մ համար է այս սեմինարը

Սեմինարը կազմակերպություն հիմնադիրների, տնօրենների, ֆինանսական տնօրենների, ֆինանսիստների, գլխավոր հաշվապահների, ռիսկերի կառավարիչներ և ֆինանսական որոշում կայացնող այլ անձանց համար է։

Սեմինարավար

Արշակ Վարժապետյան։ Վարժապետյանը տնտեսագետ  է, որակավորված աուդիտոր և փորձագետ է։ Ունի 10 տարուց ավել մասնագիտական փորձ, պրակտիկ մասնագետ է և ընկերության համահինադիր նախագահն է։ Վարժապետյանը որակավորված է որպես աուդիտոր հանրային հատվածի ներքին աուդիտի ոլորտում, միջազգային աուդիտորական գործունեության ստանդարտների շրջանակում և բանկային գործունեության ոլորտներում։ Հեղինակ է մի քանի գիտական եզրույթների և տնտեսական քաղաքականության բանաձևի։ Ընկերության ֆինանսական տնօրենն է և համակարգում է ընկերության տրանսֆերային գնագոյացման և բիզնես խորհրդատվության թիմը։ Տնտեսագիտության ոլորտում գիտական հետազոտող է։
Վարժապետյանի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ իր linkedin.com-ի էջից`https://www.linkedin.com/in/arshakvarzhapetyan/:

Այլ տեղեկատվություններ

Հատկանշական տեղեկատվություն

Սեմինարի տևողությունը

Մինչև 1,5 ժամ

Zoom

Սեմինարը կիրականացվի Zoom հարթակի միջոցով

Մասնակցության առավելությունը

Սեմինարի ավարտին մասնակիցները կստանան 5% զեղչի հնարավորություն տրանսֆերային գնագոյացման խորհրդատվության ծառայության համար

Ու՞նեք հարցեր

Մի հապաղեք կապ հաստատել մեզ հետ։, մեր ընկերասեր թիմն այստեղ է օգնելու համար
Կարդալ ՀՏՀ-ն

Ամրագրել առցանց

  • Մեկնարկը Մայիսի 15-ին
  • Տևողությունը Մինչև 1,5 ժամ
  • Մեկնարկը 19:00-20:30
  • Սեմինարի քանակը 1 օր
  • Մասնակիցների քանակը մինչև 100 անձ

Արժեքը: 5,000 AMD